2434 դիտում
14:26 01-02-2018
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դավոսում
Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել համագործակցության ուղղություններ»,- նշել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին։
Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման և համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով։ Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ կներկայացվեն կառավարության աշխատակազմ։
Նմանատիպ նյութեր
918 դիտում
15:54 15-09-2014
Արցախի և Տոլոսայի միջև ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ
3210 դիտում
17:41 22-11-2017
ՀՀ ԱԻ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարարին, ձեռք են բերվել պայմանավորվածություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
955 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
550 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
376 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը