211652_close_icon
views-count4769 դիտում article-date 14:00 01-02-2018

Gibraltar Masters. Արոնյան-Նակամուրա. ուղիղ միացում

Ջիբրալթարում մեկնարկում է Gibraltar Masters մրցաշարի վերջին տուրը: Վերջին տուրից առաջ բավական խճճված իրավիճակ է հաղթողի համար պայքարում: Միանգամից 5 շախմատիստ՝ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը (2797) ամերիկացի Հիկարու Նակամուրան (2781), հունգարացի Ռիչարդ Ռապորտը (2700), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2793) և ռուսաստանցի Դանիլ Դուբովը (2694) 9 խաղից հետո վաստակել են 7-ական միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները: Այսօր կորոշվի չեմպիոնը և այն կարող է լինել Արոնյան-Նակամուրա մրցամարտում, որտեղ հայ գրոսմայստերը խաղալու է սպիտակներով: Եթե վերջին տուրից հետո հաղթող չլինի, ապա հավասար միավոր ունեցող շախմատիստների միջև կանցկացվի թայ-բրեյք՝ կարճեցված ժամանակով: Արոնյան-Նակամուրա պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր