211652_close_icon
views-count2947 դիտում article-date 12:18 01-02-2018

Վահան Մարտիրոսյանը ԵՄ պատվիրակությանն է ներկայացրել Երևանի երթևեկության բեռնաթափման և ՀՀ-ում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Նախարարը ողջունել է հյուրերին` հույս հայտնելով, որ ընթացիկ ու դեռևս քննարկման փուլում գտնվող համագործակցության ծրագրերը բարեհաջող շարունակություն կունենան։ Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է «Խելացի քաղաքի» կոնցեպտի ներդրմամբ Երևանի երթևեկության բեռնաթափման և Հայաստանում տրանսպորտային միասնական համակարգի ծրագրերը։ Նախարարը նշել է, որ այս երկու նախագծերում էլ չափազանց կարևորում է ԵՄ աջակցությունը, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ միայն ռեսուրսները, այլև փորձն է շատ կարևոր։ Կողմերն անդրադարձել են նաև ճանապարհային անվտանգության խնդիրներին` քննարկելով համագործակցության շարունակականությունը նաև այս ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր