211652_close_icon
views-count5006 դիտում article-date 10:43 01-02-2018

Հայաստանում հացի արտադ­րության ծավալը շարունակում է նվազել՝ արտագաղթին զուգահեռ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: Այս մասին է խոսում նաև պաշտոնա­կան վիճակագրությունը: «Ժոդովուրդ»-ը ՀՀ ազգային վիճակագրական ծառա­յության հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ անցած տարվա ըն­թացքում Հայաստանում արտադրվել է 271 հազար 300 տոննա հաց՝ 2016 թվա­կանի 278 հազար տոննայի դիմաց: Այ­սինքն՝ պաշտոնապես մեր հանրապետությունում անցած տարվա ընթաց­քում հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Ընդ որում, նկատենք, առաջին տարին չէ, որ Հա­յաստանում նվազում են հացի արտադ­րության ծավալները, այս միտումը շա­րունակվում է մոտ տասը տարի: Ակն­հայտ է, որ այս անկումը պայմանավոր­ված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ, որքան նվա­զում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևան­քով՝ դրանց արտադրության ծավալնե­րը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր