211652_close_icon
views-count38724 դիտում article-date 09:26 01-02-2018

Միացյալ Նահանգներում հերթական անգամ մայրացել է մեր գործընկեր Գոհար Վեզիրյանը՝ լույս աշխարհ բերելով հերթական արու զավակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հերթական անգամ մայրացավ մեր գործընկեր, «Չորրորդ իշխանություն» թերթի սիրված ու ճանաչված լրագրող Գոհար Վեզիրյանը։ Մեր գործընկերը հերթական անգամ արու զավակի է լույս աշխարհ բերել Գլենդել քաղաքի Memoryal hospitalum-ում։ Բալիկն առողջ է, և առաջին իսկ պահից հիվանդանոցում է եղել նրա ամուսինը՝ Էդգար Տոնոյանը։ Ծնողները իրենց երախտագիտությունն ու շնորհակալությունն են հայտնում հիվանդանոցի անձնակազմին։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Գ. Վեզիրյանին ու Է. Տոնոյանին և նորածին բալիկին, ում ծնողներն անվանակոչել են Դավիթ, ցանկանում է ուրախ ու անհոգ մանկություն և Սասնա Դավթի նման ապագայում լինի թև ու թիկունք՝ ծնողներին, ավագ եղբորը՝ հրաշք Նարեկին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր