211652_close_icon
views-count2909 դիտում article-date 09:11 01-02-2018

Դժվարանցանելի ավտոճանապարհներ կան. ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել միայն ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր