211652_close_icon
views-count6969 դիտում article-date 23:17 31-01-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 31-ին, ժամը 18:25-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասին հարակից սարի լանջին ՎԱԶ-2121 մակնիշի 777 OL 77 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր): *** Հունվարի 31-ին, ժամը 17:38-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռյա Թազա գյուղի գերեզմանատան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 OR 173 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր