211652_close_icon
views-count43391 դիտում article-date 20:59 31-01-2018

Մեկ օրում Երևանում գրպանահատների զոհ են դարձել գլխավոր վարակաբանի կինը, «Արդշինինվեստբանկի» բաժնի պետը, ՍՊԸ-ի հաշվապահն ու դատավորի գործավարուհին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 30-ին, մայրաքաղաքում գրպանահատների թիրախում են հայտնվել մեծ թվով քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել ՀՀ առողջապահության նախարարաության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և հայտնել, որ գրպանահատը երթուղային տրանսպորտի սրահում գողացել է իր կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կինը դա նկատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ: Երեկ գրպանահատների զոհ է դարձել նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպման բաժնի պետ, 29-ամյա Անուշ Սմբատյանը, ով Ոստիկանությանը հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասեցի մոտ համար 8 երթուղու ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր: Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 63-ամյա Անահիտ Եղինյանն էլ, ով «Ամոս Գրուպ» ՍՊԸ-ի հաշվապահն է, ժամը 17:50-ի սահմաններում նկատել է, որ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կուտակային քարտեր: Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Աղունիկ Բեգլարյանը, ով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներից մեկի գործավարուհին է, Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 17:30-ի սահմաններում թիվ 42 ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և կարևոր փաստաթղթեր: Նշված բոլոր դեպքերով Ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր