211652_close_icon
views-count21517 դիտում article-date 19:09 31-01-2018

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Վերջապես. ես միացա Միկիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/31/1088055/]կնքելուց[/url] հետո «Վերջապես: Շատ ուրախ եմ այստեղ հայտնվել: Ես այստեղ միացա Միկիին (Հենրիխ Մխիթարյանին), շատ ուրախ եմ հայտնվել այս հրաշալի թիմում: Այս ակումբը հարուստ պատմություն ունի, այստեղ այնպիսի մեծանուն ֆուտբոլիստներ են խաղացել, ինչպիսին՝ Թիերի Անրին է: Նա օրինակ է բոլոր հարձակվողների համար: Ինչ վերաբերում է իմ խաղաոճին, ապա ես արագ խաղացող եմ, գոլեր եմ խփում, մի փոքր այդ հարցում նման եմ Անրիին: Սակայն ես դեռ պետք է շատ աշխատեմ», ասել է Օբամեյանգը: Նշենք, որ լուսանկարն այսօր է արված. Օբամեյանգն արդեն հասցրել է հանդիպել «Բորուսիայի», իսկ այժմ՝ «Արսենալի» իր խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր