211652_close_icon
views-count3505 դիտում article-date 21:14 31-01-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 31-ին, ժամը 09:05-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Կապավոր ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 35 մարդատար ավտոմեքենա (80 ուղևոր): Փրկարարներն իրականացրել են հերթապահություն: *** Հունվարի 31-ին, ժամը 03:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Sorento» մակնիշի 89 AA 898 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր