211652_close_icon
views-count3272 դիտում article-date 18:25 31-01-2018

Ջրամատակարարման պայմանագիր. գործընթացը շարունակվում է, «Լոռին» հասավ Հոբարձի

Բաժանորդների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման ընթացքը համակարգելու նպատակով Վեոլիա ջրի Մարզերի տարածաշրջանի Առեւտրային տնօրինության «Լոռի» տեղամասի ներկայացուցիչներն ակտիվորեն շարունակում են այցերը գյուղական համայնքներ և տեղում գրավոր կարգավորում բաժանորդ-ընկերություն իրավահարաբերությունները: Այս անգամ նրանք Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի համայնքում էին, որտեղ կարճ ժամանակամիջոցում բնակիչների հետ կնքեցին 110 պայմանագիր: Համայնքում Վեոլիա ջուրն ընդհանուր առմամբ ունի շուրջ 200 բաժանորդ, որից 130-ը հիմնականում ակտիվ գործող են, մյուսները գյուղում են լինում վարուցանքի կամ հանգստյան սեզոնին: Այստեղից էլ այն խնդիրները, որոնք առաջանում են պայմանագրերի կնքման գործընթացը արագորեն ավարտելու հարցում: Այնուամենայնիվ, ակնհայտ է Առեւտրային տնօրինության աշխատակիցների այցի գոհացուցիչ ցուցանիշը: Ի դեպ, դա նաեւ արդյունք է ընկերությունից սպառողների գոհունակության: Հոբարձին ջուր է ստանում «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարից շուրջօրյա ռեժիմով: Խնդիրներ չկան: Ինչպես չկան դրանք մարզի շատ այլ բնակավայրերում: Իսկ սա շատ կարեւոր է, քանի որ գործընթացը շարունակական է: Առաջիկայում «Լոռի» տեղամասի աշխատակիցները կլինեն Դարպաս, Շահումյան համայնքներում, նպատակ ունենալով ավարտել ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը տեղի բնակիչների հետ: [b] Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր