211652_close_icon
views-count85902 դիտում article-date 15:13 31-01-2018

Խորը ու մտահոգիչ վիճակագրություն. այս տարվա սկզբից հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 36 և վիրավորում ստացել 367 քաղաքացի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս տարվա հունվարի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերից մահացել է 36 քաղաքացի և վիրավորվել 367-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի է ունեցել 258 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել, իսկ 525 ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել։ Վարորդները կրել են նյութական վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահվան դեպքերը արձանագրվել են Արմավիրի և Արարատի մարզերում՝ 7, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 5, Գեղարքունիքի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 2, Սյունիքի մարզում՝ 6։ Ողբերգական ավոտվթարի հետևանքով մահացածներից 18-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Ողբերգական ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ճանապարհները եղել են անցանելի և միայն Սյունիքի մարզում է եղել ճանապարհը մերկասառույց, երբ 0«7»-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել զինվորական մեքենային, ինչի հետևանքով հայր ու որդի մահացել էին։ Այս տարվա հունվարի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները հայտնաբերել են 480 վարորդի, ովքեր ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, որոնցից 229 խմած վարորդներին հայտաբերել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Վերջին 10 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հունվար ամսին հանրապետոuթյունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների աճ, այդ թվում՝ մահվան ելքով։ 2017 թվականի հունվար ամսին ՃՈ ծառայողների կողմից հայտնաբերվել է 351 խմած վարորդ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր