211652_close_icon
views-count8610 դիտում article-date 14:03 31-01-2018

Օզիլը համաձայնվել է «Արսենալի» հետ պայմանագիրը երկարաձգել Օբամեյանգի տրանսֆերի պատճառով

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, որը մրցաշրջանի ավարտից հետո կարող է ազատ գործակալ դառնալ, համաձայնվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է [url=http://www.bild.de/wa/ll/bild-de/unangemeldet-42925516.bild.html]Bild[/url]-ը: Հիմնական պատճառ է դարձել այն, որ «Արսենալը» Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնության է եկել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ՝ 63 միլիոն եվրոյի դիմաց: Բացի այդ, Օզիլը 2018թ. աշխարհի առաջնությունից հետո ամուսնանալու է 24-ամյա ֆոտոմոդելի հետ:

Նմանատիպ նյութեր