211652_close_icon
views-count7104 դիտում article-date 10:52 31-01-2018

Պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա. «Կրեմլի ցուցակում» մեծահարուստ 3 հայ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ: Երեկ հայտնի դարձավ, որ այդ ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը ու Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը հայտարարել է, թե ՌԴ հանդեպ պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն և ՌԴ-ն կապված են, և բացի այդ` ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Միաժամանակ հատկանշական է փաստը, որ երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱԺ-ում հանդիպել է ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորներին և խոսելով իրենց երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին` նշել է, թե այնտեղ սահմանված բոլոր նպատակներն «այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր