211652_close_icon
views-count3985 դիտում article-date 09:18 31-01-2018

ՎՊ-ն միլիոններ կծախսի կահույք, բազկաթոռ ու աթոռ գնելու համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային միջոցների ու սեփականության կառավարման ոլորտում չարաշահումները կանխելու ու դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու առաքելությունը որդեգրած ՀՀ վերասհկիչ պալատը 2018 թվականի համար հետաքրքրական ու շռայլ պետական գնումների ցանկ է ներկայացրել: Վերահսկիչ պալատն այս տարի ի թիվս այլ ապրանքների, պատրաստվում է գնել ջահեր, լվացարաններ, ղեկավարի աթոռներ, բազկաթոռներ, կահույք, օդորակիչներ: ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել: Ջահերից մեկի արժեքը 150.000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100.000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ: Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի: Առաջինի արժեքը 600.000 դրամ է, երկրորդինը՝ 300.000 դրամ: Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1.000.000 ՀՀ դրամ կծախսվի: Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում: 80.000 դրամով կգնեն ևս 6–ը՝ հատկացնելով 480.000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ 26.830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1.261.000 ՀՀ դրամ է հատկացվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր