211652_close_icon
views-count10598 դիտում article-date 19:05 30-01-2018

Դիրքերի անվերջ հանձնում ակնկալել հնարավոր չէ. Պուտինը «Կրեմլի ցուցակի» մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Ֆիննախի այսօր հրապարակած «Կրեմլի ցուցակին»: Հաղորդում է [url=http://tass.ru/politika/4914831]tass[/url]-ը: Վստահված անձինք մատնացույց են արել, որ «Կրեմլի ցուցակում» Պուտինի անունը չկա: «Ամոթ է, լսիր»,- ասել է Պուտինը կովկասյան շեշտադրմամբ, ծիծաղ բարձրացնելով դահլիճում: Նրա կարծիքով՝ պետք է զբաղվել Ռուսաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցենլով. «Այդ ժամանակ կգա գիտակցումը, որ անիմաստ է ձևակերպել ցուցակներ, սպառնալ, վախեցնել կամ փորձել զսպել մեր զարգացումը»: «Սա է ամենակարևոր բանը, որով պետք է զբաղվենք, առաջնորդվելով հայտնի կանոնով. «շունը հաչի՝ քարավանը գնա»:- կոչ է արել Պուտինը: Նա ընդգծել է, որ Մոսկվան ձեռնպահ կմնա պատասխան քայլերից: «Մենք սպասում էինք այս ցուցակին: Եվ, չեմ թաքցնի, պատրաստ էին պատասխան քայլերի, ի դեպ՝ լուրջ, որոնք կգլորեին մեր հարաբերությունները զրոյական կետի: Սակայն առայժմ ձեռնպահ կմնանք պատասխան քայլերից»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, չնայած բազմաթիվ խնդիրների նկատմամբ համբերատարության դրսևորմանը, անվերջ չի զիջելու իր դիրքերը: «Բոլորը պետք է հասկանան, որ դիրքերի անվերջ հանձնում ակնկալել հնարավոր չէ»,- հայտարարել է ՌԴ նախագահը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/30/1087922/]Հիշեցնենք[/url], որ այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հարապարակել Կրեմլին մոտ կանգնած 210 անձանց՝ գործարարների և քաղաքական գործիչների անուններ, որոնց նկատմամբ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն:

Նմանատիպ նյութեր