211652_close_icon
views-count1723 դիտում article-date 21:29 30-01-2018

Ռումինիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային տնօրենին

Հունվարի 30-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (L’Agence universitaire de la Francophonie-AUF) տարածաշրջանային տնօրեն Մոհամեդ Կետատային: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ընդհանուր հարցեր՝ հատուկ անդրադարձ կատարելով համալսարանական ոլորտում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորություններին և համագործակցության հեռանկարներին: Կողմերն անդրադարձան Երևանում կայանալիք գագաթաժողովից առաջ AUF-ի նախաձեռնած ֆրանկոֆոն համալսարանների ռեկտորների՝ Երևան այցի ծրագրին և կազմակերպչական հարցերին: Մոհամեդ Կետատան ՀՀ դեսպանին հայտնեց, որ մոտ ժամանակներս ծրագրվում է նաև իր այցը Հայաստան, ուր նախատեսվում են մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ: Կողմերը պայմանավորվեցին պահպանել կանոնավոր շփումները՝ քննարկումները շարունակելու նպատակով:

Նմանատիպ նյութեր