211652_close_icon
views-count11146 դիտում article-date 18:24 30-01-2018

Օբամեյանգը մասնավոր ինքնաթիռով մեկնեց Լոնդոն

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Արսենալի» խաղացող, հայտնում է [url=https://twitter.com/SkySportsPL/status/958339254505046016]Sky Sports[/url]-ը 28-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը մասնավոր ինքնաթիռով Դորտմունդից մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը: Թռիչքի տևողությունը 80 րոպե է: «Արսենալը» «Բորուսիայի» հետ համաձայնության է եկել Օբամեյանգի տրանսֆերի շուրջ՝ լոնդոնյան ակումբի համար ռեկորդային 63 մլն եվրոյի դիմաց:

Նմանատիպ նյութեր