211652_close_icon
views-count2203 դիտում article-date 18:41 30-01-2018

Իռլանդիայում աբորտի հարցով հանրաքվե է անցկացվելու

Իռլանդիայի կառավարությունը որոշել է հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցով մայիսի վերջին հանրաքվե անցկացնել: Իռլանդիայում աբորտի օրենսդրական սահմանափակումն աշխարհում ամենախիստն է: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29006417.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: Վարչապետ Լեո Վարադկարի խոսքով, ընտրողները կպատասխանեն հարցին՝ արդյոք ցանկանում են պահպանե՞լ Սահմանադրության 8-րդ փոփոխությունը, թե՞ չեղարկել այն՝ համապատասխանաբար խորհրդարանին լիազորելով հղիության արհեստական ընդհատման մասին օրենսդրություն ընդունել: Հարցումների համաձայն, իռլանդացիների մեծամասնությունը աջակցում է արգելքի վերացմանը: Աբորտի օրինականացման կողմնակիցները պնդում էին, որ հանրաքվեն անցկացվի մայիսին, ուսանողական արձակուրդներից առաջ, քանի որ տարեցները հստակ դեմ են հղիության դադարեցմանը: 1983 թվականի փոփոխությունը իշխանություններին պարտավորեցնում է հավասարապես պաշտպանել մոր և չծնված երեխայի կյանքի իրավունքը: Ներկայում հղիության արհեստական ընդհատումը օրինական է, միայն երբ կնոջ կյանքը վտանգված է:

Նմանատիպ նյութեր