211652_close_icon
views-count14860 դիտում article-date 20:05 30-01-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում փետրվար ամսին Հայաստանում

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-70C, առանձին օրեր ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչև +14...+17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16C, առավելագույնը` +9...+11C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ): [b] Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-5C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +6...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -13...-25C, առավելագույնը` +2...+5C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ): [b] Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...+1C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -17...-22C, առավելագույնը` +8...+10C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...+4C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -4...-7C, առանձին օրեր ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +15...+20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -10...-14C, առավելագույնը` +12...+14C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30 մմ): [b]Վայոց ձորի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +1...+3C, լեռնային շրջաններում` -2...-3C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -5...-7C, լեռնային շրջաններում` -12...-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում ցերեկը՝ մինչև +14...+17C, լեռնային շրջաններում` +5...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -13...-14C, լեռնային շրջաններում` -18...-19C, առավելագույնը` հովտային շրջաններում՝ +10...+11C, լեռնային շրջաններում` +4...+5C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30...32 մմ, լեռնային շրջաններում 70...73 մմ): [b] Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+6C, լեռնային շրջաններում` 0...+2C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև -2...-7C, լեռնային շրջաններում` -8...-13C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում հովտային շրջաններում ցերեկը՝ մինչև +15...+20C, լեռնային շրջաններում` +10...15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -7...-12C, լեռնային շրջաններում` -14...-20C, առավելագույնը` հովտային շրջաններում +16...+18C, լեռնային շրջաններում` +8...+13C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, լեռնային շրջաններում 23...54 մմ): [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+2C, որը 2-3 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -5...-7C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +14...+17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -14...-16C, առավելագույնը՝ +9...+11C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ): [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր