211652_close_icon
views-count36103 դիտում article-date 17:53 30-01-2018

Կիևում հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն առևանգողները ձերբակալվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի Սումսկայա մարզում՝ Ռուսաստանի հետ սահմանին, ձերբակալվել են հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն և ազգականին առևանգողները: Այս մասին հայտնում է [url=https://www.unian.net/society/2371703-v-kieve-sudyat-pohititeley-kotoryie-trebovali-5-millionov-v-bitkoinah-za-dvuh-grajdan-armenii-video.html]unian.net[/url]-ը: «Երկու եղբայրներին՝ Հայաստանի քաղաքացիներին, առևանգել էին Ուկրաինայի մայրաքաղաքում՝ անցորդների աչքի առաջ, և պահում էին Սոֆիևսկայա Բորշչագովկայում գտնվող տանը 70 օր շարունակ: Նրանց ազատ արձակման համար առևանգողները Հայաստանում հայտնի գործարարից՝ առևանգվածներից մեկի հորից, պահանջում էին փրկագին: Գումարը փոքր չէր՝ 5 միլիոն դոլար բիթքոինով»,- ասել է Կիևի ազգային ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կրիշչենկոն: Իրավապահներին հաջողվել է դուրս գալ 41-ամյա կասկածյալի և նրա 22-ամյա ընկերուհու հետքի վրա այն բանի շնորհիվ, երբ առևանգվածներից մեկը կարողացել է ազատվել շղթաներից, կոտրել պատուհանը և երկրորդ հարկից ցատկելով՝ փախչել ու ոստիկանություն կանչել: Երկու առևանգողներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել Ռուսաստանի տարածք: Նրանք կալանավորվել են: Նրանց սպառնում է 10 տարվա ազատազրկում: Եղբայրները պատմել են, որ իրենց 70 օր պահել են շղթայված, իսկ հանցագործների դեմքերը ծածկված են եղել, որպեսզի եղբայրները չտեսնեն նրանց դեմքերը: Նրանց հետ, սակայն, լավ են վարվել և պարբերաբար կերակրել են: Ինչպես լրատվամիջոցին հայտնել են ոստիկանությունից, այժմ փնտրվում են հանցախմբի այլ անդամներ, որոնք կարող են ներգրավված լինել առևանգմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևում առևանգվել է գործարար Սերգեյ Մանուկյանի որդին: Հունվարի 21-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնել է, որ Հայաստանի առևանգված քաղաքացիներն ազատության մեջ են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր