211652_close_icon
views-count4220 դիտում article-date 17:48 30-01-2018

Անց են կացվել ցուցադրական մարտական պատրաստականությանը առնչվող պարապմունքներ

Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ՝ մարտական պատրաստականությանը առնչվող տարբեր թեմաներով: Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում, գործնականում ցուցադրվեցին զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, գործողությունները անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները: Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը: Պարապմունքների ավարտին իմի են բերվել և ընդհանրացվել արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր