211652_close_icon
views-count2856 դիտում article-date 23:05 30-01-2018

Հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, 1961 թ. ծնված Սուսաննա Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի մեկփողանի հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 54 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնուն: *** Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, 1950 թ. ծնված Արփենիկ Ե.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, հակատանկային ականի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 80 փամփուշտ ու հայտարարել, որ դրանք պատկանել են 1993թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական մարտերի ժամանակ զոհված որդուն: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 12.40-ին, 1989 թ. ծնված Կարեն Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և 5.6 մմ տրամաչափի 4 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել 1990թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր