211652_close_icon
views-count1783 դիտում article-date 15:45 30-01-2018

Քննարկվել են ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հունվարի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի, Հայասստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական և բյուջետային աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում նախատեսվող գործընթացներին, դրանց իրականացման քայլերին և համապատասխան իրազեկման միջոցառումներին, ինչպես նաև երկկողմ առավել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովմանն առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր