211652_close_icon
views-count7958 դիտում article-date 13:57 30-01-2018

Նիկլաս Զյուլե. «Բավարիայի» ֆուտբոլիստները Օբամեյանգին տեղը կդնեին

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարծիք է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իրեն թույլ չէր տա այնպիսի արարքներ, եթե խաղար մյունխենյան ակումբի կազմում: «Ես միանշանակ վստահ եմ, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները նրա հետ համապատասխան կերպով կզրուցեին և նրան տեղը կդնեին: Չեմ ցանկանում խոսել ակումբի ղեկավարության մասին, սակայն նա կարձագանքեր նույն կերպ: Որքանով որ հասցրել եմ ճանաչել «Բավարիայի» խաղացողներրին, նման երևույթներ մեր մոտ չկան», ասել է Զյուլեն:

Նմանատիպ նյութեր