211652_close_icon
views-count7677 դիտում article-date 13:29 30-01-2018

Հենրիխ Մխիթարյան. Իմ որոշման մեջ չեմ կասկածում

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր նոր թիմին: «Իհարկե, շատ կարևոր է, երբ մարզիչը քեզ հարգում է: Գիտեմ, որ Վենգերը պահանջկոտ մասնագետ է, նրան դուր է գալիս, երբ խաղացողները իրենց մեջ նոր սահմաններ են բացում: Դա էր պատճառներից մեկը, որ ես տեղափոխվեցի «Արսենալ»: Բոլորը գիտեն, որ նա հրաշալի մենեջեր է: Ես վաղուց գիտեմ Վենգերին, և իմ որոշման մեջ նույնիսկ չեմ կասկածում: Կարծում եմ, որ «Արսենալի» ֆուտբոլը կարող է երազանք դառնալ յուրաքանչյուր խաղացողի համար,որը գերադասում է հարձակումը», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր