211652_close_icon
views-count1967 դիտում article-date 13:49 30-01-2018

Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները

Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները սերտորեն կապված են մինսկյան համաձայնությունների կատարման հետ, որոնք ուղղված են ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այդ մասին Ria Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն։ Վերջինս որպես ԵԱՀԿ գործող նախագահ այսօր աշխատանքային այց է կատարելու Ուկրաինա և Ռուսաստան։ «Ես շատ անգամ եմ ասել և հաստատում եմ՝ տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը կապված է մինսկյան համաձայնություններն ի կատար ածելու հետ։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք սահմանափակումները վերացնելու համար նպատակներ ստեղծելու ուղղությամբ։ Այլ տարբերակ չկա»,-ընդգծել է նախարարը։

Նմանատիպ նյութեր