211652_close_icon
views-count1319 դիտում article-date 12:31 30-01-2018

Մայր Աթոռում կկայանա Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի 15-րդ հանդիպումը

Սույն թվականի հունվարի 30-փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա: Հաստատված ժամանակացույցի համաձայն քննարկումները ծավալվելու են 18 լիագումար նիստերի շրջանակներում` փետրվարի 4-ին եզրափակվելով Ս. Պատարագից հետո կազմակերպվելիք միջեկեղեցական աղոթքով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Միջազգային միացյալ հանձնախմբում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարյանը ու Հոգեշնորհ Տ. Պողոս վարդապետ Թինկջյանը:

Նմանատիպ նյութեր