211652_close_icon
views-count3517 դիտում article-date 10:39 30-01-2018

Դրամահավաքը աշխարհով մեկ ընդունված կարգ է, դրանից պետք չէ խուսափել. Արմեն Մուրադյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որը հիմա զբաղեցնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը, դրամահավաքների կազմակերպման կողմնակից է, ավելին՝ նախկին նախարարը դրամահավաքների կազմակերպման համար հավակնոտ սահմանում ունի: Երեկ Զինվորական վերականգնողական կենտրոնի բացմանը, երբ լրագրողները հետաքրքվել են, թե կառույցի բյուջեն ունենալու՞ է ֆինանսավորման հիմնական աղբյուր, թե՞ կրկին բարեգործություններից ու դրամահավաքներից է կառույցը սնվելու, Մուրադյանն ասել է. «Դրամահավաքներն աշխարհով մեկ ընդունված կարգեր են, դրանցից բացարձակ պետք չէ խուսափել: Դրամահավաքները թույլ են տալիս նման կենտրոններ ստեղծել: Այս շենքը կառուցվել է դրամահավաքով և հիմա էլ վերակառուցվեց այդ ճանապարհով: Դրամահավաքները վկայում են հասարակության հասունության մասին, թե ինչպիսի արձագանք է ստանում այս կամ այն խնդիրը հասարակության կողմից: Ես այդ կոչով դիմեցի մեր շրջանավարտներին, ովքեր աշխատում են աշխարհի 40 երկրներում»,- ասաց Մուրադյանը: Վերջին շրջանում դրամահավաքի անցկացման կոչը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Պնախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողի համար գումար տրամադրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր