211652_close_icon
views-count4997 դիտում article-date 10:21 30-01-2018

Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև անձնական գործերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի Դավոս այցը շարունակում է քննարկման առարկա մնալ: Վարչապետը Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հասցրել է հանդիպել մի շարք պետությունների իր պաշտոնակիցների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Կարեն Կարապետյանը Շվեյցարիա այցի ժամանակ զբաղվել է նաև իր անձնական բիզնեսի խնդիրներով: Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի ընտանիքը թանկարժեք ժամացույցների արտադրությամբ է զբաղվում, որի մեխանիզմները հիմնականում ներկրվում են հենց Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում են դրանց հավաքմամբ: Խոսքը «Կրբեդանց» ՓԲԸ-ի մասին է, որը մաս է կազմում Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz բրենդի: Հավելենք, որ ընկերության անվանումը վերցված է Կարապետյանների ազգանվան՝ ղարաբաղյան արտասանության տարբերակից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր