211652_close_icon
views-count30940 դիտում article-date 08:42 30-01-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Mitsubishi-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ԱՌԴ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի տնօրենի Nissan-ին. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Աշտարակի խճուղում Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի բնակիչ 23-ամյա Հենրիկ Ավագյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 LR 876 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչ 52-ամյա Դավիթ Արազյանի վարած Toyota մակնիշի 30 OS 117 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով Toyota-ի վարորդ Դ. Արազյանը աշխատում է «ԱՌԴ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր