211652_close_icon
views-count13485 դիտում article-date 21:34 29-01-2018

«Մանչեսթեր Սիթին» իրականացրեց հերթական աղմկոտ տրանսֆերը

Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը լքեց ակումբը: Բասկյան թիմը պաշտոնապես հայտարարեց, որ 23-ամյա ֆուտբոլիստը օգտվել է պայմանագրի հրաժարագնի կետից: Հրաժարագինը կազմել է 65 միլիոն եվրո: Մոտ ժամանակներս Լապորտը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» և արդեն հրաժեշտ է տվել թիմին: «Մի քանի տողով ասելու շատ բան կա: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինչ որ բան են տվել ինձ: Ես պատանի հասակում եմ եկել ակումբ: Այստեղ եմ ձևավորվել որպես մարդ և որպես ֆուտբոլիստ: Ինձ պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավեր է սպասում: Ցանկանում եմ, որ այս խոսքերը ոչ թե հրաժեշտ թվան, այլ շուտով տեսնվելու խոստում: Ես լքում եմ բացառիկ, յուրահատուկ ակումբ, որը երբեք չեմ մոռանա», ասել է Լապորտը:

Նմանատիպ նյութեր