211652_close_icon
views-count5266 դիտում article-date 18:06 29-01-2018

Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Միրոսլավ Կլոզեին. ՖՈՏՈՇԱՐՔ

Դրեզդենում տեղի է ունեցել SemperOpernball-2018 միջոցառումը, որի ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մրցանակ է հանձնել Գերմանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Միրոսլավ Կլոզեին: Նշենք, որ Կլոզեն հանդիսանում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ 16 գոլ, ինչպես նաև միակ ֆուտբոլիստը, որը աշխարհի չորս առաջնություններում մեդալ է նվաճել: Ներկայումս 39-ամյա Կլոզեն աշխատում է Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր