211652_close_icon
views-count32252 դիտում article-date 18:03 29-01-2018

Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարերի կրկնօրինակ տեղադրվեց և օծվեց Վեդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 29-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակ խաչքար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականից՝ Հայոց եղեռնի 100-ամյակի տարուց սկսած, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ են տեղադրվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում, ՀՀ բոլոր տարածքներում, Արցախի բոլոր բնակավայրերում, նաեւ՝ Սփյուռքում: Հերթական խաչքարն օծվեց Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Այն տեղադրվել է Վեդիում՝ ԵԿՄ Վեդու տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությամբ: Բացումից հետո ներկաները Վեդիի մշակույթի տանը մասնակցեցին Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառմանը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+

Նմանատիպ նյութեր