211652_close_icon
views-count8214 դիտում article-date 16:52 29-01-2018

Մեսին շրջանցեց Ռոնալդուի ռեկորդներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ՝ 2:1: Հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին՝ իրացնելով տուգանային հարվածը: Դա պրիմերայում արգենտինացու 21-ր գոլն էր՝ տուգանային ուղիղ հարվածով: Նա գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուին (20 գոլ) և այժմ այդ ցուցանիշով մրցաշարի առաջատարն է (հաշվի են առնվում 2003/04 մրցաշրջանից խփված գոլերը):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր