211652_close_icon
views-count2231 դիտում article-date 16:34 29-01-2018

ՀՀ Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հարությունյանը նախևառաջ շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն որակելով առկա համագործակցության խորացմանն ուղղված նշանակալի քայլ և շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման համար: Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի: Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նմանատիպ նյութեր