211652_close_icon
views-count19663 դիտում article-date 13:07 29-01-2018

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվեց ԱՆ ՔԿՎ պետի պաշտոնից.ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Արթուր ՕՍԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Ռաֆայել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ»։

Նմանատիպ նյութեր