211652_close_icon
views-count2639 դիտում article-date 13:47 29-01-2018

Նոր երիտասարդական ձևաչափ՝ ՀՀԿ-ականներից. տրվել է Political Box-ի մեկնարկը

Նախօրեին տրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նոր նախագծի՝ Political Box-ի մեկնարկը: «Քաղաքական արկղը» ներքաղաքական ու միջազգային կարևոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական մրցույթներ պատրաստող, քննարկումներ իրականացնող ծրագիր է: Այս հարթակն առաջարկում է առավել խորքային, մասնագիտական ու ռացիոնալ տեսանկյունից ուսումնասիրել այն կարևոր իրադարձությունները, որոնց մասին շատ հաճախ չկա համապարփակ և բազմակողմանի տեղեկատվություն։ Political Box-ի միջոցով երիտասարդները կարող են մասնակցել թեմատիկ մրցույթների, լսել փորձագիտական կարծիքներ ու շփվել փորձառու պաշտոնյաների հետ: Ձևաչափի առաջին միջոցառման հյուրերն էին ՀՀԿ ԵԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ու արաբագետ Արմեն Պետրոսյանը: Կարեն Ավագյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ինքնաբացահայտվելու, իրենց գիտելիքներն ու գաղափարները կյանքի կոչելու և մասնակիցը դառնալու այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են մեր երկրում։ «Political Box-ն այն ծրագիրն է, որտեղ հավաքվելու են բոլոր այն խնդիրները, առաջարկները, որոնք մտահոգում են մեզ բոլորիս, և մենք ինքներս էլ փորձելու ենք հասկանալ, թե այդ խնդիրների շուրջ ինչ լուծման ձևեր, ինչ կարծիքներ, ինչ գիտելիքներ կան, որոնք դեռ չեն կիրառվել, կամ դեռևս ոչ ոք չգիտի»,- ասաց Կարեն Ավագյանը։ Կարեն Ավագյանի խոսքով՝ ՀՀԿ ԵԿ-ն միշտ էլ զգում է նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր դեմքերի կարիք։ «Իսկ այդ նորի ստեղծողները հենց մեր երիտասարդներն են»,- ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավարը՝ պատասխանելով նաև երիտասարդներին հուզող տարբնույթ և բազմապիսի հարցերին: Հաջորդ հյուրը արաբագետ Արմեն Պետրոսյանն էր, ով նշեց, որ ծրագրին մասնակցելը որպես փորձագետի մեծ պատիվ էր իր համա։ Փորձագետի պատրաստած «case»-ի միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ուժերը փորձել միջազգային քաղաքագիտական քննարկում-մրցույթում, որը կրում էր «Թուրքիայի ներխուժումը Սիրիա» խորագիրը: Նշենք, որ մրցութի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ, և հաղթող թիմն ու օրվա լավագույն մասնակիցը կպարգևատրվեն մրցանականերով: [b]ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր