211652_close_icon
views-count2905 դիտում article-date 12:18 29-01-2018

Մինսկում տեղի է ունեցել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 26-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը: Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում ընդգծեց բանակի դերակատարությունը նորանկախ Հայաստանի կյանքում, ներկայացրեց ՀՀ զինված ուժերի փառավոր ուղին` նշելով, որ Հայոց բանակի կայացումը զուգորդվել է բանակի գլխավոր առաքելության փայլուն իրականացմամբ: Նույն օրը դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքային կառույցների ղեկավարության և ներկայացուցիչների հետ, որի ընթացքում դեսպան Եսայանը համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց 2018 թվականի ընթացքում դեսպանություն-համայնք համագործակցության հիմնական ուղղությունները և նախատեսված միջոցառումներին համայնքային կառույցների մասնակցության հնարավորությունները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում կազմակերպվող համահայկական բնույթի միջոցառումներին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցության ապահովմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Մինսկում հայկական եկեղեցու շինանրարության գործում ներհամայնքային անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները և շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր