211652_close_icon
views-count16722 դիտում article-date 10:11 29-01-2018

Ալավերդի քաղաքն անմասն չմնաց Հայոց բանակին նվիրված տոնակատարություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքը նույնպես նշում էր Հայկական զինված ուժերի կազմավորման 26-ամյակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառումը սկսվեց Ալավերդու մշակույթի տանը, որին ներկա էր Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը, Զինկոմ Կարեն Հովհաննիսյանը, ԵԿՄ Ալավերդու տարածքային վարչության փոխնախագահ Սասուն Սիմոնյանը, ԿՄ անդամներ, ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը, մեծ թվով ալավերդցիներ։ Լեփ-լեցուն դահլիճում միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով։ Այնուհետև 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արցախյան պատերազմում, քառօրյայում և, առհասարակ, սահմանին զոհված բոլոր հայ զինվորների վառ հիշատակը։ Ելույթով հանդես եկավ քաղաքապետը։ Նա շնորհավորեց բոլորին՝ տոնի կապակցությամբ, ինչից հետո շնորհավորական խոսքով ասաց զինկոմ Կ. Հովհաննիսյանը։ Քաղաքապետը պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Քառօրյայի մասնակից երիստասարդներին։ Պատվոգրեր հանձնվեցին նաև զինկոմ Կ. Հովհաննիսյանի կողմից։ ԵԿՄ մեդալներով պարգևատրվեցին նաև Քառօրյայի մասնակից երկրապահներ։ Տոնական տրամադրություն էր տիրում ողջ քաղաքում։ Թիվ 6 մանկապարտեզի սաները ևս միջոցառում էին պատրաստել տոնի կապակցությամբ։ Փոքրիկները գեղեցիկ կատարումներով հանդես եկան ներկաների առաջ և նշեցին, որ իրենք նույնպես անառիկ են պահելու հայրենի սահմանները, իսկ թիվ 1 մանկապարտեզի սաներն այցելեցին հաղթանակի հուշարձան, որտեղ նախ ծաղիկներ խոնարհեցին զոհված հայ զինվորների հիշատակին, այնուհետև փոքրիկ միջոցառմամբ հանդես եկան։ Այստեղ ևս ներկա էին ԵԿՄ տարածքային վարչության անդամները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր