211652_close_icon
views-count3778 դիտում article-date 12:31 29-01-2018

«Գրեմմի»-ի ժամանակ Թրամփի մասին սկանդալային գրքից հատվածներ են ընթերցել հայտնի դեմքեր, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյու Յորքում անցկացված «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է նախագահ Դոնալդ Թրամփի մասին պատմող սկանդալային գրքի ընթերցման տեսանյութը։ Այն ընթերցում են հայտնի դեմքեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Տեսագրությունը կազմակերպել է մրցանակաբաշխությունը վարող հայտնի հաղորդավար Ջեյմս Քորդենը։ Մայքլ Վուլֆֆի՝ աղմուկ հանած «Կրակ և ցասում» գրքից հատվածներ են ընթերցում Ջոն Լեջենդը, DJ Խալեդը, Սնուփ Դոգը, Շերը։ Վերջում «հայտնվում է» Հիլարի Քլինթոնը և կարդում հատված այն մասին, որ Թրամփը վախենում է թունավորվելուց, այդ իսկ պատճառով ֆասթ-ֆուդ է ուտում։ Դրանից հետո կադրում հայտնվում է Քորդենը և հայտարարում, որ հաղթող է ճանաչվում Քլինթոնը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր