211652_close_icon
views-count17617 դիտում article-date 22:57 28-01-2018

Փարիզում հեղեղի պատճառով սկսել են մարդկանց էվակուացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզում Սենա գետը հորդառատ անձրևների պատճառով շարունակում իր ափերից դուրս գալ: Մայրաքաղաքում սկսել են մարդկանց էվակուացնել: Ափամերձ մի շարք ճանապարհներ արդեն ջրի տակ են անցել: Ընդ որում, օդերևութաբանների կանխատեսումներով, հեղեղի գագաթնակետը դեռ առջևում է. սպասվում է, որ մոտ օրերս ջուրը կբարձրանա մինչև 6,2 մետր, ինչը մոտ 5 մետրով բարձր է նորմայից: Միայն Փարիզի Իլ-դե-Ֆրանս շրջանից էվակուացվել է մոտ 1,5 հազար մարդ: Բացի այդ, հեղեղի պատճառով սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի մի քանի ուղիներ: Որոշ կայարանները փակ կլինեն մինչև հունվարի 31-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր