211652_close_icon
views-count9700 դիտում article-date 20:33 28-01-2018

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դարձավ 87 տարեկան

Անսովորի սովորական ծնունդն էր։ Փորձել էր սիրողական երկունքների շնորհիվ մի քանի լույս աշխարհ գալ, սակայն չէր ծնվել։ Հյուրախաղերի էին եկել հայոց հնամենի բեմի հին ու նոր վարպետները և հեռացել էին իրենց հետ տանելով թատերական ծննդի երկունքը։ Չկար թատերական լայն տարածք և երկունքի միջավայր։ Փոքրիկ գյուղաքաղաք էր և բավարարվում էր պրոֆեսիոնալ եկվորների ու սիրողական սեփականի սիրախաղով։ Դրանց ամուսնության համար պետական նեցուկ էր պետք, որ կատարվեր պսակը։ Եվ ութսուն յոթ տարի առաջ օրհնվեց Մեծ Սև թատրոնի ծնունդը, որի կնունքին մասնակցելու էին եկել թատերարվեստի ու թատերակաների հայրենի ու օտար մեծերը։ Եկել էին ոչ գովելի վիճակով,այլ նորաստեղծ բեմում մշտական գրանցման, տանտեր դառնալու միտումով։ Եվ բեմի հայ ու օտար մեծերի պարտիզպանային հարազատ օրհնությամբ էլ ձևավորվեցին թատերական այս տարածքի պրոֆեսիոնալ շիվերը։ Ստեղծվեց հայոց աշխարհում թատերական մի օջախ,մի նոր այգի, որի տասնամյա ծառերի հայրենանվեր սոսափը պիտի տարածվեր թատրոնի հզոր մոգերից մեկի`ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆԻ պարտավորեցնող անվան հովանու ներքո։ ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Նմանատիպ նյութեր