211652_close_icon
views-count5849 դիտում article-date 11:14 28-01-2018

ՌԴ Օմսկի հանրակացարաններից մեկում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով կա 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Օմսկ քաղաքից ոչ հեռու՝ Նովոոմսկի գյուղում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ 5 զոհերի մեջ կան անչափահաս երեխաներ՝ 13 և 14 տարեկան: Ըստ նախնական տվյալների՝ 5 հարկանի հանրակացարանում առաջացած հրդեհի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է առնվազն 7 հոգի, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես հայտնում է Օմսկի ԱԻՆ ներկայացուցիչը, հրշեջ-փրկարարները տարհանել են ավելի քան 50 հոգու, ևս 10-ը դուրս են բերվել կրակի ճիրաններից սանդուղքի օգնությամբ: Նշվում է, որ հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է եղել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր