4654 դիտում
23:39 27-01-2018
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Կապան ավտոճանապարհները:
Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-168-րդ կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 20 մ:
Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:
Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նմանատիպ նյութեր
18556 դիտում
09:10 07-12-2017
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
3209 դիտում
17:44 07-12-2017
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
6051 դիտում
20:22 07-12-2017
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան