211652_close_icon
views-count36697 դիտում article-date 20:40 27-01-2018

Բաց դաս Եռաբլուր զինվորական պանթեոնում, նվիրված Հայոց բանակի 26-րդ տարեդարձին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ Կառավարության որոշումով ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ օրը հռչակվեց որպես Հայոց ազգային բանակի ծննդյան օր։ Հայկական բանակը չնայած իր բավականին երիտասարդ տարիքին, հասցրել է սրբագրել կորուստներով լի պատմություն, բայց միևնույն ժամանակ արձանագրել այնպիսի փառավոր հաղթանակներ, որոնք պարտադրեցին հակառակորդին ստորագրել զինադադարի համաձայնագիր։ Մեր բանակը երիտասարդ է, բայց արդեն զորեղ և կայացած, որի դրոշի առջև հարգանքով գլուխ են խոնհարում խոշոր տերությունների զինված ուժերը ներկայացնող բարձրաստիճանը հյուրերը։ Հայկական բանակի շարունակական ձևավորման և կայացման գործում իր ավանդն ունի նաև ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության N 1033 զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը, ով իր մտավոր և ֆիզիկական ունակություններով մշտապես նպաստում է հայկական բանակի առավել հզորացմանը` ծառայողական փորձը փոխանցելով իր ենթականերին։ Հայոց ազգային բանակի ստեղծման 26 ամյակի կապակցությամբ, զորամասի ողջ անձնակազմը շնորհավորում և իր գոհունակությունն է հայտնում գնդապետ Գ. Գրիգորյանին` բանակաշինության գործում իր ներդրած ավանդի համար` ցանկանալով նորանոր հաջողություններ հետագա ծառայողամարտական գործունեության մեջ ի փառս մեր պետության և հայրենիքի։ Թող կանգուն լինի մեր բանակը և թող խաղաղությունը թևածի հայոց բանակում, բոլորիս սրտերում ու հոգիներում։ Տոնդ շնորհավոր փառապանծ ժողովրդի հաղթանակած Հայոց բանակ: Հունվարի 28-ին մեծ ոգևորությամբ մենք տոնում ենք մեր բանակի 26-րդ տարեդարձը: Իրականում այս տոնը ոչ միայն բանակում ծառայողների, իրենց պարտքը հայրենիքին մատուցածների, և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոսների այլ համայն աշխարհի հայության տոնն է: Քանզի բոլորս ենք Հայրենիքի զինվորը և բանակն է մեր երկրի ներկայի ու ապագայի անվտանգության երաշխավորը և մեզնից յուրաքանչյուրը մեր ազգային բանակի մի մասնիկն է, ապրելիս լինի հայրենիքում թե աշխարհի ցանկացած ծայրում: Շնորհավոր բոլորիս մեր համար այս ազգային տոնի կապակցությամբ և մեր Հայաստան աշխարհին ու մեր Հայոց բանակին մաղթում անկոտրուն կամք, կայուն զարգացում և հարատև խաղաղություն: Քեզ փառք Հայոց բանակ, փառք հայ զինվորին, փառք զինվոր ծնող մայրերին և հավերժ փառք փառապանծ հայ ժողովրդին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր