211652_close_icon
views-count13746 դիտում article-date 20:31 27-01-2018

Փարիզում ջրի մակարդակի բարձրացման պատճառով պատրաստվում են էվակուացնել Լուվրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փարիզում շարունակվում է բարձրանալ Սենա գետի մակարդակը: Ինչպես հայտնում է Euronews-ը, Լուվրի և Օրսեի թանգարանի աշխատակիցները պատրաստվում է նկուղներից արժեքների էվակուացմանը, Լուվրում փակ է իսլամական մշակույթի ցուցահանդեսի տարածքը: Ջրհեղեղի պատճառով Ֆրանսիայի տասնյակ շրջաններում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» աստիճան: Հաջորդ շաբաթվա ընթացքում գետի մակարդակը անդադար անձրևների պատճառով կարող է էլ ավելի բարձրանալ: Առավել սուր է իրավիճակը Փարիզի արվարձաններում. այնտեղ ավելի քան հազար տուն հոսանքազրկվել է, 400 մարդ էվակուացվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր