211652_close_icon
views-count32589 դիտում article-date 18:30 27-01-2018

Արսեն Վենգեր. Մխիթարյանը պատրաստ է խաղալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ չի որոշել, թե արդյոք կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում նորամուտը կնշի Անգլիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Սուոնսիի» դեմ խաղում: Հանդիպումը կկայանա հունվարի 30-ին: «Ես դեռ չեմ որոշել: Մենք այդ հարցով որոշում կկայացնենք երուշաբթի: Նա պատրաստ է խաղալ, և երևում է, որ նա հիանալի խաղացող է: Ես նրան ավելի լավ ճանաչեցի 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ պատրաստվում էինք ու նրա համար օպտիմալ դիրք էինք փնտրում», ասել է Վենգերը: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 24 տուրից հետո «Արսենալը» 42 միավորով ընթանում է 6-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր