211652_close_icon
views-count4687 դիտում article-date 18:09 27-01-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Կապանի, Գորիսի, Լոռու և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ճանապարհին գետնաբուք է։ Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր