211652_close_icon
views-count4836 դիտում article-date 17:25 27-01-2018

Քաբուլում ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի. տուժել է ավելի քան 110 մարդ

Առնվազն 40 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հնչած ուժգին պայթյունի հետևանքով։ Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով այդ երկրի առողջաահության նախարարությանը։ Պայթյունը որոտացել է Վազիր-Աքբար-Խան թաղամասում, որտեղ գտնվում են արտասահմանյան դիվանագիտական ու կառավարական շենքեր։ Շենքերի մեծ մասին զգալի վնաս է հասցվել։ Տուժածների թիվը ներկա պահին գերազանցում է 110-ը։ Նշվում է, որ ահաբեկիչները գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

Նմանատիպ նյութեր